Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել ապրիլի 14-ին

Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել ապրիլի 14-ին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի արդարադատության նախարարը Al-havar ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ նոր մեղադրանքներ չառաջադրվեն, ապա նա ազատ կարձակվի ապրիլի 14-ին:

Այդ օրվանից մեկ օր առաջ կսկսվի Մուբարաքի, նրա որդիների ու մերձավորների երկրորդ դատը: Հիմնակնա մեղադրանքը մեղսակցությունն է ցուցարարների սպանություններին:

Այժմ Մուբարաքը ռազմական հոսպիտալում է, ուր տեղափոխվել է բանտի հիվանդանոցից առողջության վատթարացման պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---