Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են կազմել թուրք-սլավոնական համագործակցության հիմքը

Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են կազմել թուրք-սլավոնական համագործակցության հիմքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան պետք է լրջորեն շտկեն իրենց արտաքին քաղաքականությունն ու աշխարհաքաղաքական ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է ԵվրԱսԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

«Մասնավորապես, երկու կողմերին հարկավոր է գիտակցել սեփական հետբյուզանդական շահերը, որոնք կարող են կազմել թուրք-սլավոնական համագործակցության հիմքը գլոբալ սպառնալիքիների պայմաններում: Այդ երկու երկրների երկխոսությանը կարող է նպաստել եվրասիական երկխոսության նոր ձևաչափերի կազմակերպումը: Օրինակ, «2+2» Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Ղազախստանի անդամակցությամբ»,-ասել է Լեպեխինը:

«Եվրասիականությունը հիմնված է թուրք-սլավոնական միասնության վրա: Դա չի նշանակում, որ Թուրքիան այսօր պետք է միանա հետխորհրդային կառույցներից մեկին: Այդ երկու տերություններն արդեն 6 դար է բաշխում են ուժերի դասավարությունը եվրասիական տարածքում:

Դա նշանակում է, որ Մոսկվայի ու Անկարայի համագործակցությունը հզոր քաղաքակրթական հիմքեր ունի»,-գտնում է փորձագետը, գրում է «Նովոստի-Ազեբայջանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---