ԱՄՆ-ում Աբրամովիչի ձերբակալության մասին տեղեկությունը չի հաստատվել

ԱՄՆ-ում Աբրամովիչի ձերբակալության մասին տեղեկությունը չի հաստատվել

PanARMENIAN.Net - Ռոման Աբրամովիչի մամլո քարտուղար Ջոն Մանը «Անձրև» հեռուստաալիքի ուղիղ եթերում հերքել է ԱՄՆ-ում Աբրամովիչի ձերբակալության մասին տեղեկությունը: Մանը հաստատել է, որ Աբրամովիչը գտնվում է ԱՄՆ-ում: ՀԴԾ կենտրոնակայանում Աբրամովիչի ձերբակալությունը նույնպես հերքել են:

Վերջին երկու օրում Աբրամովիչին հիշում են Բերեզովսկու մահվան առնչությամբ՝ 2012թ. «Չելսիի» սեփականատերը շահեց «դարի դատը» Լոնդոնում: Վեճի առարկան խոշորագույն ռուսական ակտիվներն էին, այդ թվում «Սիբնավթի» ու «Ռուսալի» բաժնետոմսերը, որոնք 2001-2004թթ. Բերեզովսկին ստիպված եղավ վաճառել իր գործընկեր Բադրի Պատարկացիշվիլիի հետ:

Ինչպես պնդում էր Բերեզովսկին, բաժնետոմսերը վաճառվել են իրական գնից մի քանի անգամ ավելի էժան Աբրամովիչի ճնշման ու սպառնալիքների պատճառով: Վնասի հատուցումը հայցվորը գնահատում էր 5,5 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---