ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անց է կացվել դիտարկում

PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ առաքելությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արեւելք ընկած ուղղությամբ անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում: Նախքան դիտարկումը սկսելը ադրբեջանական կողմից արձակվել են երկու մեկանգամյա կրակոցներ, որոնք, սակայն, ԵԱՀԿ ներկայացուցիչներին չեն խոչընդոտել իրականացնելու իրենց առաքելությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա), Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա) եւ Յուրի Աբերլեն (Չեխիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---