2012թ. շախմատի լավագույն մրցաշար է ճանաչվել Վեյկ ան Զեեի մրցաշարը

2012թ. շախմատի լավագույն մրցաշար է ճանաչվել Վեյկ ան Զեեի մրցաշարը

PanARMENIAN.Net - Ըստ շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիայի քվեարկության, 2012թ. լավագույն շրջանակային մրցաշար է ճանաչվել Վեյկ ան Զեեի մրցաշարը: Այդ ցուցակում երկրորդը Տալի հուշամրցաշարն է, իսկ երրորդը՝ London Chess Classic-ը: Լավագույն բաց մրցաշար է ճանաչվել Գիբրալթար օփենը, երկրորդը՝ Աէրոֆլոտի մրցաշարը, իսկ երրորդը՝ Ռեյկյավիկի:

Անանդ –Գելֆանդ խաղը աշխարհի չեմպիոնի կոչման համար ճանաչվել է լավագույն պաշտոնական մրցումը: Վեյկ ան Զեեն ճանաչվել է նաև լավագույն մրցաշարը բոլոր մրցաշարերի թվում, London Chess Classic-ն ու Անանդ-Գելֆանդ մրցախաղը աշխարհի չեմպիոնի կոչման համար ճանաչվել են երկրորդն ու երրորդը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---