Արթուր Աբրահամ. Իմ և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ

Արթուր Աբրահամ. Իմ և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ

PanARMENIAN.Net - WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հույս ունի, որ Ռոբերտ Շտիգլիցն իրեն ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորություն կտա:

Մարտի 23-ին կայացած մենամարտում Շտիգլիցը հաղթանակ է տոնել տեխնիկական նոկաուտով, մենամարտը տևել է 3 ռաունդ: Հայ բռնցքամարտիկը չէր կարող շարունակել մարտը աչքի վնասվածքի պատճառով:

Նա նշել է, որ առողջական և տեսողական որևէ խնդիր չունի: «Աչքիս հետ կապված խնդիր չունեմ, ես տեսնում եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է»,- ասել է Աբրահամը:

Նա պարտությունից հետո ռևանշ է պահանջել Ռոբերտ Շտիգլիցից. «Իմ և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ: Ես ստացա աչքի վնասվածք, ինչի պատճառով աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ կտա ռևանշ մենամարտ անցկացնելու շանս, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- բռնցքամարտիկի խոսքերը փոխանցում են նրա մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---