ԵՄ հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում ընթացող նախընտրական արշավը առանձնանում է քաղաքացիների իրավունքների խախտումներով

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Ուոլդները չոր այսօր հայտարարել է, որ նոյեմբերի 6-ի ընտրությունների քարոզարշավում Ադրբեջանի իշխանությունները խախտում են երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքները: Նրա խոսքերով, այդ ընտրությունների անցկացումը Եվրամիությանը մերձենալու` Ադրբեջանի իշխանությունների կամքի «լակմուսի թուղթն» է լինելու: Ֆերերո-Ուոլդները նշել է նաեւ, որ Եվրոպայի նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հարավային Կովկասի երկրների հետ «գործողությունների ծրագրերի» հաստատումը Եվրամիության կողմից կարող է ձգվել մինչեւ տարեվերջ` նկատի ունենալով, որ Բաքուն շարունակում է խրախուսել առեւտրային թռիչքները դեպի միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոս: Հիշեցնենք, որ հունական Կիպրոսը պահանջել է Ադրբեջանից խզել բոլոր կապերը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության հետ: Այլապես հունական Կիպրոսը կարող է վերջնական վետո դնել «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---