11 օրում Ադրբեջանում ձերբակալվել է 16 պաշտոնյա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին մինչ այժմ ձերբակալվածների թիվը հասել է 16 մարդու: Նրանք մեղադրվում են իշխանության բռնազավթման կամ բռնի կերպով պահպանման, զանգվածային անկարգությունների նախապատրաստման, պետական գույքի յուրացման եւ հափշտակման համար: Նրանցից 12-ի ձերբակալությունը պաշտոնապես հաստատվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ մնցած 4 հոգու` «Ազերքիմիա» պետական ընկերության նախկին նախագահ Ֆիկրետ Սադիղովի, Առողջապահության նախարարության կադրերի բաժնի նախկին պետ Նազիմ Իբրահիմբեկովի, Էկոնոմիկայի նախարարությանը կից Ձեռներեցության աջակցման ազգային հիմնադրամի նախկին ղեկավար Գաբիր Հուսեյնովի, Ձեռներեցության զարգացման դեպարտամենտի նախկին ղեկավար Ալիհուսեյն Շալիեւի ձերբակալությունը պաշտոնապես չի հաստատվել, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---