Sportbox.ru. «Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Մխիթարյանին![]() 28 մարտի 2013 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Լիվերպուլը», որն ամռանը պատրաստվում է լրջորեն ուժեղացնել կազմը, որպես թիրախ ընտրել է «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես գրում է sportbox.ru-ն, 24-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի 18-ակի չեմպիոնների գլխավոր տրանսֆերային նպատակն է: Հավանաբար, կողմերը բանակցություններ կսկսեն Մխիթարյանի տեղափոխման վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին: Այս պահի դրությամբ հայ կիսապաշտպանի տեղափոխությունը գնահատվում է 25-30 մլն դոլար: «Լիվերպուլից» բացի Մխիթարյանով են հետաքրքվում նաև երկու այլ անգլիական ակումբ՝ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |