Լույս է տեսել Պյետրո Քուչուկյանի «Սփռվածները» գրքի հայերեն տարբերակը

Լույս է տեսել Պյետրո Քուչուկյանի «Սփռվածները» գրքի հայերեն տարբերակը

PanARMENIAN.Net - «Ես միշտ մտածել եմ, թե որևէ անհատի կյանքում «հիշողությունը» վճռորոշ նշանակություն է ունենում միայն այն դեպքում, երբ վերջինիս մոտ փոխվելու անհրաժեշտություն է առաջանում»,- այսպես է սկսվում իտալահայ Պյետրո Քուչուկյանի «Սփռվածները» ` ուղևորություն հայկական համայնքներ գիրքը: Այսօր տեղի է ունեցել գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Հեղինակը յուրահատուկ ճամփորդ է, աշխարհը տեսնում է իր մոտոցիկլետից: Դրանով շրջել է մայրցամաքներով ու երկրներով ու հատուկ նպատակով. ինչպես նշված է գրքի առաջաբանում, իրենց հիշողության զինվոր համարող մարդկանց խմբին է պատկանում:

Քուչուկյանն իր մոտոցիկլետով եղել է ամենուրեք, հարցուփորձ է արել Ամերիկայի ու Ավստրրալիայի հարուստ հայերին և Արաբական աշխարհի պակաս աչքի ընկնողներին: Նա նշում է, որ անցյալը հիշում է ներկային հառած բաց հայացքով, իսկ ոճիրի հիշողությունը դառնում է յուրահատուկ խոշորացույց` ներկան ճանաչելու համար: Քուչուկյանի ընտանիքը հայական ջարդերից փրկվածներից է:

«Փոքր քայլերի շնորհիվ հնարավոր է ազգերը սկսեն միանալ ու լավ հարաբերություններ ունենալ: Այս մտքով ես սկսեցի գրել գիրքը, բայց իմ նպատակն է նաև հիշել ընտանիքիս, որ փրկվեց հայկական ջարդերից: Մի թուրք էր նրանց փրկել` չհայտնելով թաքստոցի տեղը:Ես վստահ եմ, որ մենք պետք է կարողանանք մի միջոց գտնել, որպեսզի հայ և թուրք ժողովուրդները խաղաղ ապրեն, որովհետև ես արդարամիտ, ճշմարիտ թուրքին էլ եմ ճանաչում»,- ասաց նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---