ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով

ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում հաստատվել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ծրագիրը: ՀՀԿ-ն մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երևանը պետք է լինի ավելի լավը, քան այսօր: Դրա համար արդեն քայլեր կատարվել են: Մենք առաջիկա չորս տարների ընթացքում, մեր երևանցիների վստահության քվեն ստանալուց հետո պատրաստ ենք Տարոն Մարգարյանի գլխավորությամբ աշխատել, որպեսզի մեր քաղաքամայր Երևանը լինի ավելի լավը»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 7-ից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---