11  29.03.13 - Հանդիսավորությամբ նշվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը

Մայր թատրոնում 90-րդ թատերաշրջանն են նշում

Մայր թատրոնում 90-րդ թատերաշրջանն են նշում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Մայր թատրոնի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Այս մասին PanAREMENIAN.Net-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:

Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով կոչվեց, 1922թ. հունվարին բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի անմահ ‹‹Պեպոն›› հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք: Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը, առաջնորդվելով մասնավորաբար Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնավորած մեթոդատանությամբ և բնավ չհեռանալով ազգային թատրոնի առանձնատիպություներից, ստեղծեցին ժամանակի գեղագիտական հաստատումներին համահունչ մի թատրոն, ուր ավանդականն ու նորարականը միահյուսվեցին, ուր առաջին անգամ հայ թատերական իրականության մեջ ներդաշնակվեցին ռեժիսորական և դերասանական թատրոնները:

Ստեղծվեց ծրագրային-խաղացանկային թատրոն, որն էլ բացահայտեց դերասանական ուժեղ անհատականություների ստեղծագործական կուտակումները, այստեղ ճանապարհ բացվեց Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի, Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Հասմիկի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշ Վաղարշյանի, Թադևոս Սարյանի, Դավիթ Մալյանի, ազգային դերասանական դպրոցի մյուս երևելիների համար:

1930-50-ական թվականներին Արմեն Գուլակյանն ու Արշակ Բուրջալյանը հիմք դրեցին ռեժիսորական նոր ավանդույթների ձևավորմանը՝ ճանապարհ հարթելով Վարդան Աճեմյանի համար: Գուլակյանի շնորհիվ հայ դասական թատերգությունը ճեռք բերեց մեկնաբանման նոր սկզբունքներ. ուրույն թափանցումներով ներկայացավ ռուս դրամատուրգիան, իսկ‹‹Դիմակահանդեսն›› ու ‹‹Կենդանի դիակը›› հռչակվեցին ուղենիշային արժեքներ:

Թատրոնի ստեղծագործական վերելքները պայմանավորվեցին Ա. Բուրջալյանի‹‹Համլետով››, ուր հայացք հառվեց դեպի Գորդոն Կրեզի ընկալումները, Բ. Զախավայի ‹‹Եգոր Բալըշովը և ուրիշներով››...

Թատրոնն իր վրա կրեց ժամանակի բոլոր ազդեցությունները, երկրորդ աշխարհամարտի դժվարություններն առավ իր ուսերին՝ ստեղծելով բարձր պաթոսի և վառ հայրենսիրության ներկայացումներ, ապա նորից կանգնեց հոգեբանական ռեալիզմի դիրքերին ու արդիականության խնդիրների արծարծմանը: Այս ամենը նպաստեց դերասանական նոր ու շքեղ սերնդի ձևավորմանը: Վարպետների թատրոնը նոր անուններ ի հայտ բերեց, ազգային բեմարվեստը հարստացավ Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Արուս Ասրյանի, Դավիթ Մալյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, էդգար էլբակյանի, Հովակ Գալոյանի, Լուսյա Հովհաննիսյանի, Արմեն Խոստիկյանի, մյուսների անուններով: Նոր սերնդի համար ուրույն ոգևորություն էր Վահրամ Փափազյանի վերադարձը, որը նշանավորվեց Մեք-Գրեգորի (‹‹Իմ սիրտը լեռներում է››) խորապես ողբերգական կատարմամբ:Սունդուկյանի անվան թատրոնը ժամանակի անդրադարձը եղավ թե՛ գեղարվեստական, թե՛ գաղափարական-քաղաքական առաջնություններով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---