Հավակնորդների մրցաշար. 6 ժամ տևած պարտիայում Լևոն Արոնյանը զիջեց Վլադիմիր Կրամնիկին

Հավակնորդների մրցաշար. 6 ժամ տևած պարտիայում Լևոն Արոնյանը զիջեց Վլադիմիր Կրամնիկին

PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարը թևակոխել է վճռորոշ փուլ, յուրաքանչյուր տուր չափազանց կարևոր է շախմատիստների համար:

Այսօր ընթանում են 12-րդ տուրի պարտիաները, և հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան): Մեկ տուր առաջ էին շախմատիստները մրցաշարային աղյուսակում փոխվել տեղերով` Արոնյանը նահանջել էր 3-րդ տեղ, իսկ Կրամնիկը` բարձրացել 2-րդ: Ուստի այս պարտիայից շատ բան էր կախված:

Մոտ ժամ տևած խաղում Արոնյանը զիջել է 62-րդ քայլին: Կրամնիկը վաստակել է 8 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Շախմատիստները հանդիպել էին նաև մրցաշարի 5-րդ տուրում և ոչ ոքի էին խաղացել:

Առաջինը ելույթն ավարտել են Բորիս Գելֆանդն (Իսրայել) ու Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որոնք կիսել են միավորները: Մյուս պարտիաները, որում խաղում են Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) զույգերը, շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---