Վ.Կրամնիկ. Սպիտակների համար լավագույն տարբերակը կլիներ ոչ ոքին, սակայն Արոնյանը շարունակեց խաղալ![]() 30 մարտի 2013 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի 12-րդ ռաունդը ցույց տվեց, որ մրցումներում չկան երկաթե նյարդերով շախմատիստներ: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով զիջեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: «Ես էլ թարմ չեմ,-խոստովանեց Կրամնիկը իր այն արտահայտությունից մեկ ժամ անց, որ ինքը շարունակում է լավ խաղալ, իսկ նրա մրցակիցներն արդեն հոգնել են:-Սա երրորդ պարտիան էր անընդմեջ: Ուղեղի նման վիճակի համար իմ խաղի մակարդակն այսօր էր բավական բարձր էր»: Արոնյան-Կրամնիկ պարտիայի իրադարձությունները դժվար է նկարագրել: Անհավանական պայքար էր գնում, քանի որ հաղթանակը կարևոր էր երկու գրոսմայստերների համար: Կրամնիկը նշեց. «Հասկանալի է, որ ստեղծված մրցաշարային իրավիճակում Լևոնը պետք է շարունակեր խաղը: Իսկ ես դեռ պարտիայից առաջ գտնում էի, որ ոչ ոքին ինձ համար նորմալ արդյունք կլինի: Թեև իմ դիրքը մրցաշարում պարտավորեցնում է ինձ ցանկացած պարտիայում հաղթանակի շանսեր որոնել, այնուամենայնիվ այսօր ես դեմ չէի խաղաղ ելքին»: Կրամնիկը 8 միավոր է վաստակել ու գլխավորում է աղյուսակը: Արոնյանը 6,5 միավորով 3-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |