ՍՆԱՆԿ Է ԱՅՆ ԿԱՐԾԻՔԸ, ԹԵ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Սնանկ է այն կարծիքը, թե միայն Ադրբեջանի իշխանություններն են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին նախօրեին Բաքվում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի /ՀՔՎ/ ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլլաեւան, որն անցյալ տարվա վերջին Փարիզում` Ֆրանսիայի ԱԳՆ կովկասյան տարածաշրջանի հարցերով ներկայացուցիչների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Աբդուլլաեւայի խոսքերով, ինչպես տեղեկացնում «Արմինֆո» գործակալությունը, պաշտոնական Բաքուն շահարկում է ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Ֆրանսիայի ԱԳՆ-ում հանդիպումների ընթացքում նա հայտարարել է, որ Ադրբեջանը պատերազմ չի ցանկանում եւ խնդրի խաղաղ կարգավորման ներուժը դեռ չի սպառվել: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական ժողովուրդը մտադիր չէ զիջել իր հողերը: Խոսելով հակամարտության կարգավորման ուղիների մասին` Աբդուլլաեւան մատնանշել է Ալանդյան կղզիների մոդելի կիրառումը: Նրա խոսքերով, փետրվարի վերջին ՀՔՎ-ն Թբիլիսիում կանցկացնի «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ. իրականություններ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդաժողով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---