Մարտին սպառողական գներն աճել են 3,4 տոկոսով

Մարտին սպառողական գներն աճել են 3,4 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.4%, ոչ պարենային ապրանքներինը` 105.5%, ծառայությունների սակագներինը` 102.3%, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2013թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-0.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում), 4-ում գրանցվել է 0.5-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---