Իրանը կասեցրե՞լ է միջուկային ծրագիրը

Իրանը կասեցրե՞լ է միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Ըստ Wall Street Journal-ի, Իսրայելի, ԱՄՆ ու Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ հունիսին Իրանում կայանալիք ընտրությունների լույսի ներքո երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեին որոշել է որոշ ժամանակով «կասեցնել» միջուկային ծրագիրը:

Հիշեցնենք, որ դա Իսրայելի ու Արևմուտքի վաղեմի պահանջն է: Առնվազն, այժմ, ընտրությունների շեմին Իսլամական հանրապետության ղեկավարությունը ցանկանում է խուսափել միջազգային ճգնաժամից:

Ըստ որոշ տեղեկությունների, Համենեին մտադիր է փոխարինել Ահմադինեժադին մի առաջնորդով, որի հայացքները ավելի համահունչ են իր դիրքորոշմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---