Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցելու են 3 հայ նետաձիգներ

Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցելու են 3 հայ նետաձիգներ

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի առաջնությունը, որին մասնակցել են մոտ 35 մարզիկներ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, տղաների պայքարում մրցանակային տեղերը զբաղեցրել են Վասիլ Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Տիգրան Ադամյանը: Աղջիկներից հավասարը չեն ունեցել Ռոզա Գրիգորյանը, Գոհար Շահնազարյանը և Գոհար Հակոբյանը:

Ապրիլի 5-ին հայ նետաձիգները մասնակցելու են Հայաստանի գարնանային առաջնությանը: Այդ մրցաշարով Հայաստանի հավաքականը պատրաստվելու է ապրիլի 16-20-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին փուլին:

Այնտեղ ելույթ են ունենալու Գոհար Շահնազարյանը, Նունե Վասիլյանը և Արշակ Պետրոսյանը:

«Մեր ուժեղ մարզիկներից մեկին` Վասիլ Շահնազարյանին, չենք կարող տանել մրցաշարին, որովհետև նա զինծառայող է ու համապատասխան թույլտվություն չունենք»,- նշել է Վասիլյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---