2 ապրիլի 2013 - 17:25 AMT
Դմիտրի Վերխոտուրով. Թուրքիան հազիվ թե կարողանա «կառավարչի» դիրք ստանձնել տարածաշրջանում

Դեռ վաղ է խոսել Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների լիարժեք ջերմացման մասին: Դեռևս խոսքը միայն Իսրայելի ներողության մասին է թուրքական «Մարմարա» նավի հետ կապված միջադեպի համար, հայտարարել է ռուս քաղաքագետ Դմիտրի Վերխոտուրովը:

Մեկնաբանելով Թուրքիայի վերջին նախաձեռնություններն, ուղղված ղարաբաղյան կարգավորման աշխուժացմանը՝ քաղաքագետը նշել է, որ Թուրքիան հազիվ թե կարողանա «կառավարչի» դիրք ստանձնել տարածաշրջանում, չզարգացնելով հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ դա ենթադրում է Ադրբեջանի հետ կապված իրավիճակի հանգուցալուծում:

Ըստ նրա, հարկավոր է ընդունել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի օրոք առանձնակի առաջխաղացում ղարաբաղյան հարցում չի լինի: Նա գտնում է նաև, որ Կրեմլին լրջորեն մտահոգում են ԵՄ հետ բանակցելու ՀՀ փորձերը, ինչպես նաև ոչ այնքան ակտիվ աջակցությունը ռուսական ինտեգրացիոն նախագծերին, գրում է vesti.az-ը: