«Շախտյորը» կարող է հրաժարվել Մխիթարյանից 30 մլն եվրոյի դիմաց

«Շախտյորը» կարող է հրաժարվել Մխիթարյանից 30 մլն եվրոյի դիմաց

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխել ակումբը, եթե պոտենցիալ գնորդը նրա համար 30 մլն եվրո վճարի:

Ըստ «Իզվեստիայի», տաղանդավոր ու աշխատասեր հայ ֆուտբոլիստով են հետաքրքրվում անգլիական և ռուսական Պրեմիեր լիգայի շատ ակումբներ: Սակայն, «Շախտյորի» ղեկավարությունը, որը մտադիր չէ հրաժարվել իր առաջատարից ու լավագույն ռմբարկուից, ֆուտբոլիստի պայմանագրում նշել է, որ դա կարող է արվել միայն, եթե նրա համար 30 մլն եվրո վճարեն:

Ակումբում նշել են, որ հայ ֆուտբոլիստը մտադիր է շարունակել իր ելույթները «Շախտյորում»:

«Մենք հաճախ ենք լսում, որ Մխիթարյանով այս կամ այն ակումբն է հետաքրքրվում,-ասել է ակումբի մամուլի քարտուղար Ռուսլան Մարմազովը:- Կարծում եմ, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, չէ որ Հենրիխն իրոք գերազանց խաղ է ցույց տալիս: Ընդ որում ինքը ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ մտադիր է մինչև պայմանագրի ավարտն աշխատել ակումբում: Ինչ վերաբերում է նրա հեռանալու դեպքում ընդունելի գումարին, ապա դա գաղտնի տեղեկություն է»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---