Միջազգային կազմակերպությունները կօգնեն Հայաստանին լուծել աշխատանքային միգրացիայի խնդիրները

Միջազգային կազմակերպությունները կօգնեն Հայաստանին լուծել աշխատանքային միգրացիայի խնդիրները

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» եռամյա ծրագրի շնորհանդեսը, որի նախձեռնողներն են Հայաստանում ԵՄ առաքելությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները: 1 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է մեղմացնել արտագնա աշխատանքի սոցիալական հետևանքները ընտանիքի և համայնքի վրա: Ծրագիրը կիրականացվի Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում և թույլ կտա կրճատել արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ու նվազեցնել այդ մարզերի համայնքների խոցելիությունը:

Հարկ է նշել, որ այդ խնդիրը նոր չէ Հայաստանի համաւ, և սոցիալական միգրացիան տարիներ շարունակ նպաստել է աղքատության ու գործազրկության արդյունքում առաջացող խնդիրների մեղմացմանը:

Ինչպես նշել է ՅՈՒՆԻՍԵՖ տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քիրսի Մադին, աշխատանքային միգրացիան հնարավորություն է ստեղծում նրանց համար, ով որոշակի հմտություններ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանից դուրս, կիրառել դրանք՝ նպաստելով համայնքների զարգացմանը: Բացի այդ արտագնա աշխատանքը մարտահրավեր է կանանց ու երեխաների համար, որոնք մնում են առանց կերակրողի:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հավելել է, որ ԵՄ-ն կարևորում է միգրացիոն հոսքերի կառավարման բարելավումը Հայաստանում, ինչը թույլ կտա կրճատել ապօրինի միգրացիան և խթանել ցիկլիկ միգրացիան, ինչպես նաև թույլ կտա ապահովել հայրենադարձների ինտեգրումը երկրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---