ԱՄՆ օգնությունը Հայաստանին 2006 ֆինանսական տարում կարող է կազմել 75 մլն դոլար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովը նոյեմբերի 1-ին 2006 թ. ֆինանսական տարում Հայաստանի համար հաստատել է 75 մլն դոլար, Լեռնային Ղարաբաղի համար` 3 մլն դոլարի օգնություն, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Համաձայնեցման հանձնաժողովը որոշել է նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռությունը` 5-ական մլն դոլար` որպես արտաքին ռազմական ֆինանսավորում եւ 750-հազարական դոլար` ռազմական կրթության եւ վարժանքների համար: Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանի համար 75 մլն դոլարի օգնություն ապահովելու գործում ներդրած ջանքերի համար: «Մենք ակնկալում ենք, որ Սենատի եւ Պալատի կողմից օրինագծերը կընդունվեն արդեն այս շաբաթ»,- հայտարարել է Արամ Համբարյանը:



2006 թ. համար հանձնաժողովի հաստատած արտաքին օգնության ընդհանուր գումարը կազմում է 20,9 մլրդ դոլար: Նորանկախ պետություններին, այդ թվում` նախկին խորհրդային հանրապետություններին կտրամադրվի 514 մլն դոլարի օգնություն, որից 80 մլն` Ռուսաստանին, 94 մլն` Ուկրաինային, 67 մլն` Վրաստանին եւ 35 մլն` Ադրբեջանին: Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծում առաջարկվում էր Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրել հավասար չափով` 55-ական մլն ԱՄՆ դոլարի օգնություն: Սակայն հետագայում Ներկայացուցիչների պալատում այդ թիվը Հայաստանի համար հասցվեց մինչեւ 67,5 մլն, իսկ Սենատում` 75 մլն ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---