Արդեն 4-րդ անգամ քուրդ պատգամավորներն այցելել են Օջալանին

Արդեն 4-րդ անգամ քուրդ պատգամավորներն այցելել են Օջալանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգայի մեծ ժողովում ներկայացված միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարութուն» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, պատգամավորներ Փերվին Բուլդանը և Սըրրը Սուրեյյա Օնդերը այցելել են Իմրալը կղզում բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանին: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը` վկայակոչելով CNN Turk-ին: Սա քուրդ պատգամավորների 4-րդ այցելությունն է Օջալանին` «խաղաղության բանակցությունները» սկսելուց հետո: Գործընթացի նպատակը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին համոզելն է` վայր դնել զենքերը և հեռանալ Թուրքիայի տարածքից:

Մարտի 21-ին` մահմեդական Նովրուզի օրը, Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում հազարավոր քրդերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում ընթերցվել էր Իմրալի բանտում ցմահ ազատազրկված Օջալանի նամակը, որում նա PKK-ի զինյալներին կոչ է արել դադարեցնել Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու համար զինված պայքարը, վայր դնել զենքը և հեռանալ Թուրքիայի տարածքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---