Թուրքիայի վարչապետը մայիսի 16-ին մեկնելու է ԱՄՆ

Թուրքիայի վարչապետը մայիսի 16-ին մեկնելու է ԱՄՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին: Այդ օրը Թուրքիայի վարչապետը մեկնելու է ԱՄՆ, որտեղ էլ նախատեսված է հանդիպումը: Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Այս օրերին վարչապետի աշխատակազմն աշխատում է այն ծրագրերի ուղղությամբ, որ քննարկվելու են ԱՄՆ նախագահի հետ: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում հիմնական թեմաներն են լինելու թուրք-իսրայելական հարաբերությունները, Իրաքի և Սիրիայի դրությունը:

Էրդողանի այցից առաջ սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարճատև այցը Ստամբուլ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---