Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀ մշակութային հարցերով նիստին

Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀ մշակութային հարցերով նիստին

PanARMENIAN.Net - Ինչպես այսօր PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, մարտի 19-ին Ստամբուլում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մշակութային հարցերով խմբի նիստին մասնակցել են ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է Հայաստանի և ՍԾՏՀ-ի համատեղ` 2012 թ. հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կազմակերպած «Գրական տապան» միջազգային փառատոնի արդյունքները: Թեմայի համատեքստում հայաստանյան պատվիրակությունը մասնակիցների ուշադրությանն են ներկայացրել փառատոնի մասին պատմող ֆիլմը, նվիրել նախորդ փառատոնի արդյունքում հրատարակված «Գրական տապան-2011» ժողովածուն, որտեղ զետեղված են եվրոպացի գրողների տպավորությունները Հայաստանի մասին (բնագրով և հայերեն):

Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է «Գրական տապան» փառատոնի նշանակությունը տարածաշրջանի երկրների միջև մշակութային փոխճանաչման և մշակութային զբոսաշրջության խթանման տեսանկյունից: Կազմակերպության ներկայացուցիչները և նիստի մասնակիցները, հատկապես, բարձր են գնահատել ՀՀ կառավարության դերը ծրագրի իրականացման գործում:

Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաև Արենի գյուղում արդեն ավանդական դարձած գինու փառատոնը` նախորդ տարիների միջոցառումների մասին պատմող տեսանյութերով և առաջարկել մասնակից-երկրներին միանալ իրականացվող փառատոնին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---