Եվրահանձնաժողովը 150 պահանջներից կազմված ցուցակ է մշակել Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը Թուրքիայի համար մշակել է 150 պահանջներից կազմված ցուցակ, որոնք չկատարելու դեպքում Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը: Մինչեւ 2007 թվականի վերջը Թուրքիան պետք է վերացնի մահապատիժը, դավանանքի ազատություն սահմանի, քաղաքական վերահսկողություն հաստատի զինվորկանների հանդեպ, ստեղծի անկախ դատական համակարգ: Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների համաձայնեցման շուրջ բանակցությունները կսկսվեն 2006 թվականին, սակայն Եվրամիությունում կարծում են, որ Թուրքիան դժվար թե պատրաստ լինի նման բարեփոխումների 2015 թվականից շուտ, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---