Ս.Դեմիրել. Թուրքիան հատուկ շահագրգռվածություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 30-ամյակի առթիվ թուրքական համալսարաններից մեկում ուղերձով է հանդես եկել Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Իր ելույթում Սուլեյման Դեմիրելը անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ տարածքում չկարգավորված հակամարտություններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որի չկարգավորված լինելը, ըստ նրա, «խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ համագործակցության համար»: «Որպես հարեւան երկիր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան հատուկ շահագրգռվածություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի եւ սկզբունքների, մասնավորապես` սահմանների անձեռնմխելիություն վրա», - հայտատարել է նա: «Մենք պետք է շարունակենք օգտագործել ԵԱՀԿ-ն` խրախուսելու Հայաստանին եւ Ադրբեջանին շարժվել դեպի համաձայնություն: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը տարիների ընթացքում ակտիվ է եղել վստահության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ, ինչը նպաստում է հակամարտությունը կարգավորելու ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ խաղաղապահ գործողության նախապատրաստմանը` եթե այդպիսին անհրաժեշտ գտնվի», - նշել է Թուրքիայի նախկին նախագահը, հաղորդում է «Ազատություն» ռադոիկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---