Ադրբեջանցիների մեծ մասը կողմ է ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ճանապարհին 3 նոյեմբերի 2005 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) սոցիոլոգիական հարցում է անցկացրել այդ երկրի մայրաքաղաքի 2515 բնակիչների շրջանում: Հարցման ժամանակ տրվել է մեկ հարց` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ո՞ր ուղին եք հնարավոր համարում»: Հարցման ենթարկվածները պետք է պատասխանեին ընտրելով առաջադրված երեք տարբերակներից մեկը`«ռազմական ճանապարհով», «խաղաղ ճանապարհով» եւ «դժվարանում եմ պատասխանել»: Հարցմանը մասնակցել են 1558 երիտասարդներ, 758 միջին տարիքի մարդիկ եւ 188 մեծահասակներ: Հարցման ենթարկվածների 58 տոկոսը գտնում է, որ խնդիրը պետք է լուծել ռազմական ճանապարհով, իսկ 25 տոկոսը` խաղաղ ճանապարհով: Հարցվածների 17 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին: Ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ճանապարհի կողմնակիցների մեծամասնությունը` 60 տոկոսը մեծահասակներ են: Երիտասարդների 48 տոկոսը եւ միջին տարիքի մարդկանց 56 տոկոսը գերադասել են խնդրի ռազմական կարգավորման տարբերակը: Երիտասարդների 24 տոկոսը, միջին տարիքի մարդկանց 25 տոկոսը եւ մեծահասակների 26 տոկոսը գտնում են, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |