Ռուբեն Թովմասյանը սպասում է, թե իրենց դուռը երբ են թակելու, որ ընտրակաշառք առաջարկեն

Ռուբեն Թովմասյանը սպասում է, թե իրենց դուռը երբ են թակելու, որ ընտրակաշառք առաջարկեն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունները ձևական բնույթ են կրելու, կարծում են Հայաստանի կոմունիստական կուսակցությունում: Հենց դա է պատճառը, որ ՀԿԿ-ն որոշել է, որ չպետք է մասնակցի այս ընտրություններին:

«Արդեն դռները թակում, ընտրակաշառք են բաժանում: Հիմա ես սպասում եմ, թե մեր դուռը երբ են թակելու, որ ընտրակաշառք առաջարկեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նա նկատեց, որ աշխարհում միշտ էլ գաղափարախոսությունն է իշխել` տարբեր մեթոդներով միայն: Ռուբեն Թովմասյանը նաև դժգոհեց ստեղծված իրավիճակից, պայմաններից ու վրդովված ասաց. «Լա՞վ է, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը վարձով է ապրում: Նախագահականի շենքն էլ է մերը, Ազգային ժողովի շենքն էլ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---