Ժան Մարի Լեպեն. ԱՄՆ-ն ցանկանում է Եվրամիություն մտցնել Թուրքիային

PanARMENIAN.Net - «Թուրքիան վերաիսլամականացման ճանապարհին է: Թուրքիան, համեմատած Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, չի գնում առավել աշխարհիկ պետություն դառնալու ճանապարհով»,- հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ժան Մարի Լեպենը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Լեպենը քննադատել է ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում աշխարհիկ, այդ թվում` Սիրիայի եւ Իրաքի վարչակարգերը քանդելու համար: Լեպենը վերահաստատել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում իր անվերապահ ընդդիմությունը: «Իրականում ամերիկացիներն են ցանկանում Թուրքիային մտցնել Եվրամիության կազմ»,- հայտարարել է նա: Ըստ Լեպենի` ակնհայտ է, որ թուրքերը եվրոպացիներ չեն ո՛չ աշխարհագրական, ո՛չ պատմական եւ ո՛չ էլ մշակութային առումով. «Եվրոպան կարող է կազմված լինել միայն եվրոպական երկրներից»,- նշել է Լեպենը: Լեպենի ասուլիսի ժամանակ մի խումբ հույներ ցույց են կազմակերպել` «Հիտլերը, Լեպենը այլեւս թող չլինեն» պաստառներով, որոնց ի պատասխան` Լեպենը հայտարարել է. «Այս երիտասարդները թող իրենց ցույցը կազմակերպեն Անկարայում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---