Ի՞նչ սև կատու անցավ ՀՀԿ և ԲՀԿ անդամների միջև. Հակամարտությունն` ըստ Տ.Ուրիխանյանի և Հ.Սահակյանի

Ի՞նչ սև կատու անցավ ՀՀԿ և ԲՀԿ անդամների միջև. Հակամարտությունն` ըստ Տ.Ուրիխանյանի և Հ.Սահակյանի

PanARMENIAN.Net - Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների միջև անցած սև կատուն շարունակում է ստիպել նրանց հայտարարությունների «փոխհրաձգություն» անել: Այսօր ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններին թեև մամուլի տարբեր ակումբներում, բայց նույն ժամին, անդրադարձել են ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ու ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«ՀՀԿ երիտասարդներն անցել են բավականին մեծ ճանապարհ և, ամենակարևորը, այդ ճանապարհն անցել են մեր կուսակցության շարքերում: Այդ լեգիոներական, ճամբարափոխ, ճորտի պես աշխատելու կամ վասալի, ես կասեի` վասալի վասալային մտածելակերպը մեզ համար չէ»,- պնդում է Հովհաննես Սահակյանը` նկատի ունենալով ԲՀԿ այն երիտասարդ անդամներին, ովքեր, ըստ իրեն, տարբեր քաղաքական ճամբարներ են փոխել: Քաղաքական դաշտը, ըստ ՀՀԿ ներկայացուցչի, դարձրել են հեղհեղուկ, ջրիկ. «Երբ որ քաղաքականության մեջ ինչքան շատ ճամբար փոխեն, այնքան դա մեծ արժանիք է իրենց համար»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասում է, որ ինքը չի կարող պատասխանել, թե դեռ որքան են շարունակվելու ՀՀԿ-ականների գործողությունները, իսկ ԲՀԿ ներկայացուցիչներն, ըստ նրա, մշտապես խոսել են իրավական լեզվով՝ փորձելով ստանալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները։ «Մենք չենք պատրաստվում իջնել անձնական վիրավորանքների մակարդակի, պարզապես մեր գործընկերները պատասխանում են ՀՀԿ-ականների անտակտ և ոչ կոռեկտ հայտարարություններին՝ ցույց տալով, որ նրանց կողմից ցանկացած վիրավորանք արժանանալու է համարժեք պատասխանի: ՀՀԿ-ի կողմից դրանք դրսևորումներ են, որոնք գալիս են օգնության, երբ չկա բովանդակային ասելիք»,- պնդում է Տիգրան Ուիխանյանը:

Հովհաննես Սահակյանը կարծում է, որ այս հակամարտության տակ լուրջ քաղաքական գործընթացներ փնտրել պետք չէ: «Ես չեմ ուզում նորից անդրադարձ կատարել ու հիշել այն ճորտատիրական հասարակարգը, երբ որ ճորտերին հանձնարարել են ինչ-որ գործ կատարել: Այստեղ քաղաքական սցենարի մասին խոսք լինել չի կարող, եթե լուրջ քաղաքական բանավեճ կա քաղաքական թեմաների շուրջ, և եթե իրենք համոզված են իրենց համոզմուքների և տեսակետների մեջ, կարող են գալ և խոսել»,- առաջարկում է նա:

ՀՀԿ պատգամավորը նշում է, որ, իհարկե. կան մարդիկ, ովքեր տարբեր նավահանգիստներում են իրենց խարիսխը գցել. «Հիմա նրանք կանգնել են մի տեղ, չեմ կարծում, որ իրենց համար դա հիմնական նավահանգիստն է, որտեղ մնալու են, ուստի սա տեսակի խնդիր է ընդամենը, և այդ տեսակը չի կարողանում մի տեղ վերջնական մնալ ու հարմարվել»: Հովհաննես Սահակյանը կարծում է, որ լուրջ հակամարտություն չկա, «ուղղակի հովհարային հերթական անջատումից հետո փորձել են մասնակցել առաջիկա ընտրական պրոցեսին»:

Տիգրան Ուրիխանյանն իր հերթին նկատում է, որ ԲՀԿ-ն միշտ էլ բարձրաձայնել է խնդիրների մասին՝ նույնիսկ կոալիցիայում եղած ժամանակ, և հենց այդ անհամաձայնությունների պատճառով էլ ԲՀԿ-ն հրաժարվեց գործադիրի պաշտոններից։ Կոալիցիայի մասին իր կարծիքն ունի նաև Հովհաննես Սահակյանը:. «Թող իրենք ասեին, որ չհաջողված կոալիցիայի անդամ են եղել և չեն կարողացել իրենց պարտականությունները կատարել: Այդ դեպքում մի փոքր ավելի ազնիվ կլինեին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---