Պատանիների և երիտասարդների ԱԱ մասնակցելու են 5 հայ սուսերամարտիկներ

Պատանիների և երիտասարդների ԱԱ մասնակցելու են 5 հայ սուսերամարտիկներ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կայանալու է ապրիլի 6-10-ը Խորվաթիայի Պորեջ քաղաքում:

Հավաքական թիմի կազմում հանդես են գալու ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, ինչպես նաև խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:

Մայքլ Հովհաննիսյանը արդեն Պորեջում է, որտեղ մարտի 29-ից մասնակցում է սուսերամարտի միջազգային հավաքին: Հովհաննիսյանն իրեն լավ է դրսևորել նաև այս տարվա փետրվարին Բուդապեշտում կայացած պատանիների և երիտասարդների առաջնության ընթացքում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---