ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Մայք Ֆիցպատրիկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Մայք Ֆիցպատրիկը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: «Ես հպարտ եմ, որ միացա Հայաստանին աջակցող խմբի իմ գործընկերներին: Ես միացնում եմ իմ ձայնը ամերիկացիների եւ ամերիկահայերի ձայնին, որոնք անկեղծորեն ցանկանում են վերացնել ցեղասպանություն հասկացությունը աշխարհում եւ հասնել նրան, որ անցյալի սխալները ճանաչվեն»,-հայտարարել է Մ.Ֆիցպատրիկը: «Ես միանգամայյն համոզված եմ, որ ուժեղ, անկախ Հայաստանը, ինչպես նաեւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն կնպաստեն Կովկասի անվտանգությանը եւ բարգավաճմանը: Ես հուսով եմ, որ իմ գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կձեւավորվի հայկական հարցերի ընդհանուր ընկալում եւ հանրությունը կտեղեկանա հայ ժողովրդի ծանր կացությանը անցյալում եւ ներկայում»,-ավելացրել է կոնգրեսականը: Նշենք, որ Մայք Ֆիցպատրիկի անդամակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամների թիվը հասավ 149-ի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---