Երևանի և Ստեփանակերտի վետերան հանդբոլիստների խաղն ավարտվեց երևանցիների հաղթանակով

Երևանի և Ստեփանակերտի վետերան հանդբոլիստների խաղն ավարտվեց երևանցիների հաղթանակով

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Երևանում կայացավ Երևանի և Ստեփանակերտի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպում, որն արդեն երկրորդն էր:

Հանդիպումն անցավ հետաքրքիր և լարված մթնոլորտում: Առաջին կեսից հետո Երևանի թիմի հանդբոլիստները հաղթեցին 12:6 հաշվով:

Ընդմիջումից հետո երևանցիները կրկին կարողանում էին միավորների տարբերությունը հասցնել հինգի: Արդյունքում նրանք հաղթեցին 25:21 հաշվով:

Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրանց խոսքով, այս մրցաշարում հաղթողներ ու պարտվողներ չկան: Նախատեսվում է նաև, որ այն կդառնա ավանդական և մի տարի կանցնի Երևանում, հաջորդ տարի արդեն Ստեփանակերտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---