Ռ.Քոչարյանի եւ Ռեջեփ Էրդողանի ենթադրյալ հանդիպումը Դանիայում չի կայանա` ՀՀ նախագահը Դանիա չի մեկնելու

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ենթադրյալ հանդիպումը Դանիայում չի կայանա, քանի որ ՀՀ նախագահը Դանիա չի մեկնելու: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թե' Թուրքիայի վարչապետը, թե' Հայաստանի նախագահը հրավեր են ստացել մասնակցելու ՆԱՏ0-ի Խորհրդարանական վեհաժողովի 51-րդ ամենամյա նստաշրջանին, որը կայանալու է Կոպենհագենում նոյեմբերի 11-ից 15-ը: Սակայն Ռոբերտ Քոչարյանը հրավերը չի ընդունել: ՀՀ նախագահի մամլո ծառայությունում հաստատեցին, որ Ռոբերտ Քոչարյանը Դանիա չի մեկնելու: Վերջերս Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը հայտարարել էր, որ «Թուրքիայի հետ բանակցություններն անիմաստ են, քանզի Անկարան չի փոխում իր դիրքորոշումը»: Նոյեմբերի 15-ին Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենալու ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---