8 նոյեմբերի 2005 - 14:07 AMT
Լեռնային Ղարաբաղում բացվել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հերթական հատվածը
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում հանդիսավորությամբ բացվեց Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հերթական 5-կիլոմետրանոց հատվածը, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ: Ավտոմայրուղու` մինչեւ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի խաչմերուկը հասնող նոր հատվածի բացման արարողությանը ներա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը եւ այլոք: Խորհրդանշական ժապավենը կտրելու իրավունքը վերապահվել էր ԼՂՀ նախագահին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը շուրջ 170 կիլոմետր է, իսկ նախագծային արժեքը` շուրջ 25 մլն դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: