Գաբրիել Տոլմաջյանը 77:75, 80:71, 80:71 հաշվով հաղթել է Խորխե Մայսոնեթ Կրտսերին

Գաբրիել Տոլմաջյանը 77:75, 80:71, 80:71 հաշվով հաղթել է Խորխե Մայսոնեթ Կրտսերին

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը Կալիֆորնիայում բռնցքամարտի երեկոյի ժամանակ հաղթել է Խորխե Մայսոնեթ Կրտսերին: 8-ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը ուժեղ է եղել 77:75, 80:71, 80:71 հաշվով, հայտնում է fightnews.com-ը:

Բռնցքամարտիկը 17 մենամարտ է անցկացրել, որից հաղթել է 14-ում, երկու մենամարտերում նա զիջել է մրցակիցներին, իսկ մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի:

Գաբրիել Տոլմաջյանը հանդես է եկել նաև Երևանում Վիկ Դարչինյանի կազմակերպած բռնցքամարտի շուոի ժամանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---