Թարգմանիչը սխալ է թարգմանել ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի խոսքերը, պնդում են Բաքվում 8 նոյեմբերի 2005 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության թարգմանիչը, թույլ տալով շատ կոպիտ լեզվաբանական, բովանդակային եւ այլ սխալներ, մեծ սխալ է թույլ տվել եւ խեղաթյուրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի խոսքերը մամլո ասուլիսի ժամանակ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը: Ըստ Ա.Գասիմովի, թարգմանիչն այսպես է թարգմանել ԵԱՀԿ ԽՎ նախագահի խոսքերը.«Երեկ կայացած ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ առաջադրած պարտավորություններին եւ գործող միջազգային չափանիշներին ժողովրդավարական ընտրությունների անցկացման ոլորտում»: Իսկ նախադասության ճիշտ թարգմանությունը հետեւյալն է.«Երեկ կայացած ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ մի շարք գործող պարտավորություններին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին ժողովրդավարական ընտրությունների անցկացման ոլորտում»: Նման գործողությունները, ըստ մամլո քարտուղարի, նպատակ ունեն սխալ պատկերացում ձեւավորելու հանրության շրջանում: «Ցավոք, Ադրբեջանի համար ընտրությունների նման կարեւոր գործընթացին նախնական գնահատական տալու, նախնական տեղեկատվությունը փոխանցելու ընթացքում նման սխալ է թույլ տրվել»,-ասել է նա եւ նշել, որ «որոշ դեսպանատներ, առաքելություններ, միջազգային կազմակերպություններ տեղի թարգմանիչների ծառայություններից օգտվելիս» նշանակություն չեն տալիս թարգմանիչների պրոֆեսիոնալիզմին, ինչը հանգեցնում է նման կոպիտ սխալների կատարմանը: Ա.Գասիմովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցել են ժողովրդավարական եւ թափանցիկ մթնոլորտում, եւ ժողովուրդը կարողացել է արտահայտել իր կամքը: Նրա կարծիքով, այն փաստը, որ ընտրատեղամասերի 87 տոկոսում, որտեղ միջազգային առաքելությունը դիտարկումներ է անցկացրել ընտրությունների օրը, քվեարկությունը դրական է անցել, բավական լավ ցուցանիշ է, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |