Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Աջափնյակում ջազ էր հնչում

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Աջափնյակում ջազ էր հնչում

PanARMENIAN.Net - Մայրության և գեղեցկության տոնի առիթով, մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկած տոնական միջոցառումները լի էին հաճելի անակնկալներով:

Կանանց ու աղջիկներին էր նվիրված նաև Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված ջազային կատարումներով ուղեկցվող համերգը: Աջափնյակցիները հնարավորություն ունեցան երիտասարդ ջազմենների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տոնական միջոցառումը շարունակվելու է մինչև ուշ երեկո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---