Զակարպատյեում կտեղադրվի հուշատախտակ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Զակարպատյեում` Ֆարնովի եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կրակովում Հայ առաքելական եկեղեցու հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Պատարագից հետո տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաեւ երբեմնի Ռեչ Պոսպոլիտայի տարածքում Երկրորդ Աշխարահամարտի ժամանակ սպանված հայերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացումը: Նշենք, որ նման հուշատախտակ հոկտեմբերի 30-ին արդեն տեղադրվել է Վրոցլավի Սբ.Վոյցեկի եկեղեցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---