Երևանում քննարկվում են միջազգայն բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը

Երևանում քննարկվում են միջազգայն բեռնափոխադրումների կազմակերպման հարցերը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում աշխատանքն է սկսել ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանոի, Ուկրաինայի և Էստոնիայի ներկայացուցիչները:

Ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն, փոփոխությունների պայմաններում առաջատար երկաթուղային աշխատակազմերում, կապված ազգային մակարդակում երկաթուղային ոլորտի բարեփոխման հետ, մեծ խնդիր է առաջացել կապված վագոնների շարժակազմի օգտագործման կանոնակարգի հետ, որը պահանջում է նոր տեխնոլոգիական մոտեցում:

Անդրադառնալով հայկական երկաթուղու հաջողություններին՝ Կուչերենկոն նշել է, որ վերջին 3,5 տարում «բնակչությունը զգաց, որ երկրում երկաթուղի կա»: Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահն արդեն ծանոթացել է նոր ստորաբաժոնումների ու կենտրոնների հետ, որոնք ՀԿԵ-ն ստեղծել է արդյունավետության բարձրացման համար:

Իր հերթին «Հարավկովկասյան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հավելեց, որ երկաթուղու աշխատանքի առաջնայնությունների թվում է նաև ենթակառուցվածքների հզորացումն ու զարգացումը, որտեղ դեռ պետք է աշխատանք կատարվի ապահովելու համար բեռների ու ուղևորների արագ տեղափոխման 100-տոկոսանոց երաշխիքներ: Բացի այդ, աշխատանք է տարվում գնացքների երթևեկության համակարգի արդիականացման ուղղությամբ, ավարտին են մոտենում վագոնների ու լոկոմոտիվների վերանորոգման բազայի ստեղծումը:

Խորհրդակցությունը աշխատանքը կշարունակի նաև ապրիլի 10-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---