Երևանի Շեվչենկո-Չեխով խաչմերուկի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

Երևանի Շեվչենկո-Չեխով խաչմերուկի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 19.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շեվչենկո - Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել է 1 արկղ «ԱԿՍ» և «ԱԿՄ» ավտոմատների փամփուշտներ, 1 ՌԳ-42 նռնակ և 3 փամփշտատուփ լիցքավորված փամփուշտներով:Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---