Հովիկ Աբրահամյան. Հայաստանի ու Բելառուսի միջխորհրդարանական կապերը լավ են զարգանում

Հովիկ Աբրահամյան. Հայաստանի ու Բելառուսի միջխորհրդարանական կապերը լավ են զարգանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորեց համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաև միջխորհրդարանական կապերը, ինչին նպաստում են և միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և փոխադարձ այցերն ու շփումները: Պարոն Աբրահամյանը կարևորեց համագործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը խոսեց տնտեսական համագործակցության կարևորության մասին, նշելով, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջև հասցնել քաղաքական համագործակցության մակարդակին :

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն շնորհավորեց նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի և վերընտրվելու կապակցությամբ, ինչը վկայում է ժողովրդի բարձր վստահության մասին: Նա կարևորեց միջխորհրդարանական գործակցությունը և օրենսդրական փորձի փոխանակումը: Բարձր գնահատվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել խորհրդարանական կապերի խորացմանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը: Պարոն Անդրեյչենկոն կարևորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում` նշելով, որ երկու երկրները առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ ունեն, որն օգտակար և արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար: Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---