ՊՆ Մ.Մելքոնյանի անվան վարժարանի թիմը գրավել է 1-ին հորիզոնականը Պերմում «Պատանի հայրենասերների» հավաքին

ՊՆ Մ.Մելքոնյանի անվան վարժարանի թիմը գրավել է 1-ին հորիզոնականը Պերմում «Պատանի հայրենասերների» հավաքին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի անդամներին, ովքեր մասնակցել են փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքին և զբաղեցրել 1-ին հորիզոնականը, հայտնում է նախարարի մամլո ծառայությունը:

Սեյրան Օհանյանը կարևորել է վարժարանի սաների արձանագրած հաջողությունները, ինչպես նաև բարձր է գնահատել ռազմաուսումնական հաստատության դերը զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը զրուցել է թիմի անդամների հետ, ծանոթացել նրանց մարտական պատրաստությանը և խոսել սաներին մտահոգող խնդիրների շուրջ: Վարժարանի թիմի բոլոր անդամներին մաղթելով նորանոր հաջողություններ` Սեյրան Օհանյանը 10 սաների պարգևատրել է պատվոգրերով, իսկ 3 սպաներ ստացել են դրամական խրախուսում:

ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքի ընթացքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, որոնք անցել են ձմռան ցրտաշունչ, անտառային բարդ բնակլիմայական պայմաններում: Հակահրդեհային պատրաստության, քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության, օդային տեսադիտման, ռազմական տեղագրության, մարտավարամասնագիտական պատրաստության, միայնակ և տուրիստական արգելագոտի, ականապայթունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենքերի, կրակային պատրաստության, երաժշտական պարապմունքների, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքների պայքարում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ցուցաբերել են ամենաբարձր արդյունքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---