Մեդվեդևի սխալները Հարավային Կովկասում սկսվեցին նրա անհեռատես հարաբերություններից Իսրայելի հետ

Մեդվեդևի սխալները Հարավային Կովկասում սկսվեցին նրա անհեռատես հարաբերություններից Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Վերջերս ռուսական ԶԼՄ-ները սկսել են ակտիվորեն նյութեր հրապարակել ՌԴ նախկին նախագահ, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սխալների մասին: Հատկանշական է, որ մատնացույց են արվում նրա սխալներն Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Մեդվեդևի սխալները Հարավային Կովկասում սկսվեցին նրա անհեռատես հարաբերություններից Իսրայելի հետ: «Նեթանյահուն խոստացավ ամեն ինչ. ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում, ներդրումներ, նորագույն անօդաչու սարքերի տեխնոլոգիաներ…Նա այնքան ճարտար լեզու ունեցավ, որ Մեդվեդևի մոտ նույնիսկ ցանկություն չառաջացավ մի քանի տհաճ հարցեր տալու Իսրայելի վարչապետին՝ օրինակ, ռուս-իսրայելյան մրցակցության մասին սպառազինության շուկայում, զենքի առաքումների մասին Վրաստանին ու Ադրբեջանին, Ռուսաստանից նավթի գնումների նվազման մասին և այլն»,-նշում է թերթը՝ ընգծելով, որ Մեդվեդևի սխալի արդյունքում Ադրբեջանում կառուցվեց անօդաչու սարքերի գործարան:

«Ֆավորիտ» տեսակի C-300 երկու դիվիզիոն վաճառվեց 300 մլն դոլարով Ադրբեջանին, այսինքն Հարավային Կովկասում Իսրայելի ռազմավարական դաշնակցին, մի երկրի, որն ամեն ինչ արեց Գաբալայի ՌԼԿ-ն վերացնելու համար»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---