ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության արդյունավետությունը մեծանում է

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության արդյունավետությունը մեծանում է

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-13-ը ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացվում են Ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնք վարում են շվեյցարացի փորձագետներ Բարբարա Ռոթենբերգերը և Պատրիկ Սմիթը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեռևս 2012 թ. նոյեմբերին «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձաքննություն» աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնախմբի 2-րդ նիստի ընթացքում որոշվել էր կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: Ծրագրի նպատակն է ԱՌՆ բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումը` Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցով:

Ծրագրի փորձագետ Բարբարա Ռոթենբերգերը շուրջ 12 տարի աշխատում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և ունի տարբեր երկրներում նման աշխատանքի մեծ փորձ: Փորձագետն աջակցում է Հայաստանում Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետագա աշխատանքների բարելավման ու արդյունավետ կազմակերպման, դրա տեխնիկական զինվածության և ծրագրային լուծումների, Հայաստանում ճգնաժամային կառավարման մարզային կենտրոնների ցանց ստեղծելու գործում:

Այս ընթացքում վերանայվել են ՃԿԿ-ի կառուցվածքը, անձնակազմը, աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև գնահատվել են կարիքները: Որպես վերջնական արդյունք` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ՃԿԿ և շվեյցարացի մասնագետների հետ համատեղ մշակվել է ՃԿԿ և «911» ծառայության անձնակազմի վերապատրաստման ծրագիր:

Մշակվել է 4 մոդուլ, որոնցից երկուսը վերաբերում են «911» ծառայությանը, մյուս երկուսը` ՃԿԿ-ին: Երկու մոդուլ նախատեսված է որոշում կայացնողների համար, իսկ մյուս երկուսը` շարքային անձնակազմի: Մոդուլները ծավալուն են ու մշակված նոր ընդունված անձնակազմի համար:

«Դասընթացների մասնակիցները շատ պատրաստված էին և փորձառու: Մեր հիմանական խնդիրներն էին ՃԿՊԱ և ՃԿԿ մոտեցումն ու համաձայնեցված աշխատանքը: Կատարված աշխատանքը համարում եմ հիանալի: Այն արվեց լավագույն որակով», - ասաց Պատրիկ Սմիթը:

Ներկայումս մշակվում են մոդուլներ արդեն իսկ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների համար` գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով։ Անցած շաբաթվա ընթացքում անցկացվել են լրամշակված ծրագրով փորձնական դասընթացներ, որոնց արդյունքներով կկազմվեն հետագա դասընթացների ծրագրերը:

Այսպիսով` ավարտին է մոտենում ՃԿԿ-ի հզորացման ծրագրի առաջին փուլը: Ամփոփելով արդյունքները` նախանշվեցին երկրորդ փուլի անելիքները։ Այն կսկսվի հուլիսի վերջին և կշարունակվի մինչև 2014 թվականի ավարտը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---