Բացվել է ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հուշատախտակը

Բացվել է ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հուշատախտակը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը: Հուշատախտակը, Երևանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչև 1993 թվականը ապրել է ազատամարտիկը: Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Քելբաջարի, Կուբաթլուի և Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրմանը և զոհվել 1993 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Մատաղիսի ազատագրման գործողությունների ժամանակ:

Հայկ Խաչատրյանի հայրը՝ Արարատ Խաչատրյանը, ընտանիքի անունից խորին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին բոլոր ազատամարտիկների, այդ թվում և իրենց ընտանիքին ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---