Դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ից 5-ը Երեւանում կանցկացվի Ռուսաստանի ոլորտային ցուցահանդես, ինչպես նաեւ հայ-ռուսական գործարար համաժողով: Ինչպես հաղորդել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Սամվել Հովակիմյանը, ցուցահանդեսին հիմնականում կներկայացվեն համագործակցության նոր նախագծեր եւ հեռանկարային ներդրումային նախագծեր: Նախատեսվում է նաեւ ռուսական կապիտալով հայկական ձեռնարկությունների հետագա շահագործման հարցերի քննարկում: Հովակիմյանը տեղեկացրել է, որ ցուցահանդես կայցելի Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Միխաիլ Ֆրադկովի գլխավորությամբ: Ակնկալվում է հայտնի ռուս գործարարների մեծ խմբի մասնակցությունը: Նշենք, որ դեկտեմբերի 1-2 Մ.Ֆրադկովը Հայաստանում կլինի պաշտոնական այցով: Այցի շրջանակներում նա կմասնակցի «Հայաստանում Ռուսաստանի տարվա» պաշտոնական փակմանը, ինչպես նաեւ ալյումինի արդիականացված «ԱրմենԱլ» ձեռնարկության վերագործարկմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---