Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում11 ապրիլի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների հետևանքով Ղարաբաղյան հակամարտության գոտում մոտ 1000 ՀՀ և ԼՂՀ քաղաքացի է անհայտ կորած համարվում: Նրանցից 400` ՀՀ քաղաքացի: Կորածների թվում կան խաղաղ բնակիչներ, և ազատամարտիկներ: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը: Նրան հասած տեղեկություններով` 1000 անհայտ կորած համարվողներից 90-ը ողջ են: «Միջազգային բոլոր կառույցները խառնվում են, հնարավոր չէ հետ բերել: Միակ պատճառը Ալիև փոքրն է»,- ասել է նա, ում որդին նույնպես անհայտ կորածների թվում է: 2008 թվականին Ռիմա Առաքելյանը մի տեսաերիզ է դիտել, որտեղ իր որդուն ընկած է տեսել: Անհայտ կորած ազատամարտիկ Նորայր Մուրադյանի որդի Արտաշ Մուրադյանը պատմել է, որ երեք տարեկան էր, երբ հայրը գնացել է պատերազմ:«Կամավոր է գրվել: Չեմ հիշում, միայն նկարներով եմ կարողանում իմ հոր կերպարի մասին պատկերացում կազմել»,- ասել է նա: Արտաշը Մուրադյան ծառայել է բանակում, արդեն երեք տարի պաշտպանության նախարարությունում է ծառայում.«Իմ ընտրությունն է մնալ պաշտպանական ոլորտում»: Նրա խոսքով`կառավարությունը բավական քայլեր է ձեռնարկում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար, ՊՆ-ն փոխանցում է անհայտ կորած ազատամարտիկների երեխաների ուսման վարձը: Այսօր Անհայտ կորած ազատամարտիկների օրն է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |