Ռ.Քոչարյանն ու Ս.Ստեպաշինը քննարկել են Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների հարցը15 նոյեմբերի 2005 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ս.Ստեպաշինը Հայաստան է ժամանել ՌԴ Հաշվիչ պալատի եւ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի կոլեգիայի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկման առանցքում եղել են «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների վերագործարկման հետ կապված հարցերը: Սերգեյ Ստեպաշինը համառոտակի անդրադարձել է նաեւ ՌԴ Հաշվիչ պալատի գործունեությանը, պետական կառավարման այլ կառույցների հետ հարաբերություններին: Ռ,Քոչարյանը նշել է, որ հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում եւս նախատեսվում է Վերահսկիչ պալատ անկախ մարմնի ձեւավորում, ինչը, նրա կարծիքով, կնպաստի ֆինանսական վերահսկողության ուժեղացմանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |